Hraparak.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի նախագահ և ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի կնոջը՝ Սվետլանա Մեդվեդևին պարգևատրել է «Բարեգործության համար» շքանշանով։

Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ինչպես ասվում է փաստաթղթում, մրցանակը Մեդվեդևային շնորհվել է բարեգործական և հասարակական գործունեության մեջ ունեցած մեծ ավանդի համար։

Սվետլանա Մեդվեդևան սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծել և ղեկավարել է 2008 թվականին։ Նրա նախաձեռնությամբ և անձնական մասնակցությամբ մշակվել են մի շարք կարևոր սոցիալական, մշակութային և կրթական նախագծեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ec866725039a064c8a9a5e3ce52f8667

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել