Armsport.am-ը գրում է․

Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Վալյադոլիդի» հետ Իսպանիայի առաջնթյան 15-րդ տուրի խաղում (2:0) մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղի մասին։ Հարձակվողն այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ։

«Սա կարևոր հաղթանակ է, և լավ է, որ մենք չզիջեցինք: Երկու ակումբներն էլ լավ խաղացին։ Հենց Կարիմը փրկեց խաղը, նա ռիթմ բերեց դրան։ Նրա վստահությունն ամրապնդելու համար լավ էր դուբլ ձեւակերպել»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Վալյադոլիդը (17) 15-րդ հորիզոնականում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել