Աննայի ախպեր Հրաչիկը, Հայաստանում ձևանալով մի 50քմ-անոց սովորական տան բնակիչ, որտեղ նույնիսկ գազ չկա, պարզվում է՝ իրականում մեծահարուստ է՝ սկզբունքորեն նախընտրելով իր միլիոնները ծախսել Հայաստանից դուրս, զարգացած երկրների թանկարժեք խանութներում՝ ինքն իրեն համաշխարհային էլիտաների մի պուճուր մասնիկ երևակայած:

Մասնավորապես՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱՄՆ-ի թանկարժեք խանութներից մեկում Հրաչիկը նոր տարվա առևտուր անում, բայց թե կոնկրետ ինչ է գնում Աննայի թանկը, այդ մասին կարծես «լռել են» օբյեկիվները՝ մարդկանց խորհելու ու համապատասխան եզրահանգումներ անելու տեղ թողնելով:

Իհարկե, միայն միամիտը կարող էր կարծել, թե «խեղճ» Հրաչիկը «հացին կակա է ասում»՝ նկատի ունենալով Աննայի միլիարդները, որոնց աղբյուրը, ասում են, Իլհամի դուստրն է նաև, որ պարբերաբար անձամբ է կոնտակտի դուրս գալիս Աննայի հետ՝ նրա հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու ու փողով սրանց առնելու: Բայց տվյալ պարագայում ցնցողը ոչ թե այն է, որ Հրաչիկն ինչ-որ ամերիկյան խանութից ինչ-որ բան է գնել, այլ՝ այն, թե ինչպիսի խնամքով է նա հանրությունից թաքցնում իր իրական սոցիալական վիճակը՝ նախընտրելով բացառապես գաղտնիության ռեժիմում, Հայաստանից շատ հեռու տեղերում ըմբոշխնել փողերը, երևի որ փեսու վրա խոսակցություն չգա:
Հրաչիկիկի կեղծավորությունը, իհարկե, բխում է իր ընտանիքի ավելի ազդեցիկ անդամների ավելի մեծ կեղծավորությունից ու ցինիզմից, երբ տեսախցիկների առաջ ասենք հոգնատանջ հայրենասերներ են, իսկ դրանցից անդին՝ Հեյդարի զավակ:

Սուտն ու իշխանավորների կեղծավարությունն է քանդում մեր տունը՝ շատերին ստիպելով զոմբիանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել