Կառավարության շենքի դիմաց Լաչինի միջանցքի փակման պատճառով հարվածի տակ ընկած արցախցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ կառավարությունից խահանջելով ցանկացած գնով բացել Լաչինի միջանցքը: Ընդ որում՝ հավաքվածները պնդել են, որ բողոքի ակցիան չունի որևիցե քաղաքական երանգ և բացարձակ ինքնաբուխ է:

Սա Նիկոլի համար իսկապես վատ նորություն է, քանի որ եթե միտումը շարունակվի, և բողոքավոր արցախցիների թիվը մեծանա, հարցը կարող է ներքաղաքական մեծ արժեք ձեռք բերել՝ Նիկոլին դնելով հարվածի տակ:

Նիկոլի գործադրած գերմարդկային ճիգերը՝ Բերձորի միջանցքում ստեղծված խայտառակ վիճակի մեղավոր կարգելու բոլորին՝ բացի իրենից, փաստացի ադրյունք չեն տալիս, և հետզհետե մարդկանց ակնհայտ է դառնում, որ ստեղծված իրավիճակի իրական պատասխանատուն ո՛չ Մոսկվան է, ո՛չ Արևմուտքը ու ո՛չ էլ նույնիսկ Իլհամը, այլ Նիկոլն է իր բանավոր ու գրավոր պայմանավորվածություններով կրակը գցել Արցախին, քանի որ նախ՝ 2 տարին անիմաստ վարի են տվել՝ այդպես էլ իրական այլընտրանքային ճանապարհ չկառուցելով, ապա՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին այնպիսի խոստումներ է տվել Իլհամին, որ հիմա ընկել է կրակը. երևի կարծում էր՝ կհարիֆացնի թուրքերին, բայց ահա «ուխտը չոքել է դռանը», ու հիմա Նիկոլը չգիտի՝ Արևմուտքի՞, թե՞ Մոսկվայի «դուդուկի տակ պարի», որ չկորցնի աթոռը:

Արցախցիները թիրախը ճիշտ են ընտրել, ու հիմա մնում է, որ նրանց միանան մյուսները, որ Նիկոլը վերջապես տեղից շարժվի, ճար անի կամ մտածի՝ ոնց է պետք բացել կյանքի ճանապարհը ու ում հետույքն է դրա համար պետք պաչել: Չի՞ ուզում կեղտոտել բերանը, թո՛ղ հրաժարական տա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել