Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է օգնել իր թիմին Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1-2) լեհ հարձակվողը կարմիր քարտ էր ստացել, ինչի արդյունքում հետո 3 խաղով որակազրկվել էր։

«Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա մասնակցել վաղը կայանալիք «Էսպանյոլի» դեմ խաղին այն բանից հետո, երբ Մադրիդի դատարանը խափանման միջոց է կիրառել Մարզական արբիտրաժային դատարանի կողմից խաղացողի նկատմամբ կիրառված որակազրկման դեմ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Ֆուտբոլիստի գործով դատարանը ժամանակավորապես հանել է պատիժը՝ մինչև դատավարության ավարտը։ Դրա ավարտին Լևանդովսկին կարող է որակազրկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել