
Խնդիրն այն է, որ Տիկոյի այս կենսափիլիսոփայությունը, որքան էլ «դուխով», բավական լուրջ հարցեր է առաջ բերում՝ նկատի ունենալով այն, թե ինչ վիճակում է ոչ միայն Երևանը, որի պետն է ուզում դառնալ Տիգրանը, այլև ողջ երկիրը՝ սկսած ներքին կարգուկանոնից ու պետական ինստիտուտներից մինչև սահմանում տիրող իրավիճակ ու արտաքին քաղաքականություն:
Հարց՝ եթե ամեն բան այդքան հեշտ է ու ընդամենը բարի կամքի խնդիր, ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանի ողբերգական վիճակը, անընդհատ կուտակվող, բայց իրենց լուծումը չստացող խնդիրների բազմազանությունը, ռեկորդներ խփող կոռուպցիան, չստացված «խաղաղության դարաշրջանը», Հայաստանի ու Արցախի կործանումը և վերջապես Մարիամիկի կապրիզները…
Պատասխան՝ այս ամենը հետևանք է տարրական չկամության. ոչ միայն Ավինյան Տիկոն, այլև նրա շեֆն ու մանկլավիկները սկզբունքորեն շահագրգռված չեն որևիցեեխնդրի լուծմամբ, այլ կատարելով իրենց օտար կուրատորների թելադրանքները՝ երկիրը մատնում են չգոյության:
Թե՞ միայն Տիկոն է,որ մի մատի շարժումով կարող է լուծել երկրի ու քաղաքի պրոբլեմները՝ իբր բավարար կամք ու հմտություն ցուցաբերելով: Նիկո՛լ, հըլը մի հատ խորացի՝ ոնցա քեզ «ձեռնոց նետում» Տիգրանը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1178
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել