Անմիջապես հարց է առաջանում՝ ո՞րն է այս ամենի իմաստը, եթե իրականում միակ սուբյեկտը, որ դեմ է հանդես գալիս ՀՀ ինքնիշխանությանը, ավելին՝ ամենօրյա իր աշխատանքով փորձում է զրոյացնել այն, Նիկոլն է՝ իր մանկլավիկներով: Արդյոք Միութենական պետություն մուտքի կանխարգելմա՞նն է այս որոշումն ուղղված, թե՞ ասենք ադրբեջանաթուրքական տանդեմի տակը պարկելու մասին երազողներին են մտցնելու ծակը: Հաշվի առնելով Նիկոլի ջերմ զգացմունքները՝ Իլհամի ու Էրդողանի հանդեպ, ակնհայտ է, որ թիրախում կարող են լինել բոլորը՝ բացի թրքասերներից:
Եթե կա մեկը, ով պետք է ռեալ դատվի առնվազը 15 տարի՝ գնդակահարվելու հեռանկարով, Նիկոլն է. միայն Չայզամիի ու Էյվազլիի մասին ասքը կամ էլ ասենք Իրան-Հայաստան միջպետտական ճանապարհը թուրքերին տալու փաստը բավարար են, որ Նիկոլն է՛լ արևի երես չտեսնի:
Էլի չի տեսնի, ուղղակի իշխանափոխությունից հետո…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1177
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել