Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Նոր՝ 2023 տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ:

Անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, շարունակել են դինամիկ զարգանալ: Ընդլայնվել է համագործակցությունը առևտրատնտեսական և մշակութա-հումանիտար ոլորտներում, ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Համոզված եմ, որ կառավարությունների մակարդակով համատեղ ջանքերը կնպաստեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ ողջ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել