ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասաց, որ իրականում ոչ մի նոր փոփոխություն էլ չի կատարվել․ նախկինում թե՛ Արամ Սիմոնյանը, թե՛ Գեղամ Գեւորգյանը միշտ էլ այդ 50 տոկոս հավելավճարը տրամադրել են ԵՊՀ հիմնական աշխատողներին, պարզապես դա արել են ռեկտորի հրամանով, նախահաշվում առանձին տող չեն հատկացրել դրան։ Բանն այն է, որ ռեկտորը «Հիմնադրամների մասին» օրենքով եւ ԵՊՀ կանոնադրությամբ իրավունք ունի բյուջեի նախագծով չնախատեսված դեպքերում, առանց հոգաբարձուների խորհրդի որոշման, մինչեւ 50 մլն դրամ ծախսի հրամանագիր ստորագրել։ Հիմնական աշխատողների դեպքում մի քանի խումբ առանձնացված հրամաններով այդ 50 տոկոս հավելավճարը տրամադրել են, ԵՊՀ նոր ղեկավարությունը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, դա ամրագրել է բյուջեում, եւ համարում են ձեռքբերում։
Սուրեն Պապիկյանը, սակայն, չի նշել, որ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի օրոք ուսանողների վարձավճարներն ընդամենը կիսով չափ են բարձրացել, իսկ Արամ Սիմոնյանից հետո հասել են աննախադեպ բարձր թվերի, օրինակ՝ 430 հազար դրամը դարձել է 500 հազար դրամ, իսկ 2022-2023 ուստարվանից առաջ էլ տարբեր ֆակուլտետներում 50-ից 100 հազար դրամով, հունիսի 30-ից էլ գրեթե կրկնակի բարձրացվել է ասպիրանտական կրթության վարձավճարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել