Lurer.com-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չի պատրաստվում առաջադրվել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում, թեեւ դրա իրավունքն ունի։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ուղիղ եթերում հայտարարել է ինքը՝ Կադիրովը։

«Կադիրովն ասել է, որ իրավունք ունի մասնակցելու Ռուսաստանի նախագահական ընտրություններին, բայց երբեք դա չի անի»,- գրում է ՌԻԱ Նովոստին։ Կադիրովը նշել է, որ ցանկացած ռուսաստանցի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել