«Պուպուլիկ» մականվամբ հայտնի ՔՊ-ական Պետրոսյան Ռոմանոսը մի հարցազրույց է տվել, որտեղ իբր փորձել է հաշվետու լինել իր կողմից ղեկավարվող ՊՎԾ-ի գործունեության վերաբերյալ՝ անդադար թվարկելով այն բացահայտումներն ու կառույցները, որտեղ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են լրջագույն խախտումներ, կոռուպցիոն դեպքեր և այլն: Լրագորի հարցին՝ կա՞ որևէ կառույց, որտեղ կմտնեք ու որևիցե խնդիր չեք հայտնաբերի, Նիկոլի «գալովկեն» պատասխանել է.«Կան այդպիսի կառույցներ, իհարկե, կան կառույցներ, որտեղ օրինականության հետ որևէ խնդիր չկա, բայց օրինակ՝ արդյունավետության հետ խնդիր կա»: Որպես օրինակ, ի դեպ, «Պուպուլիկը» մատնանշել է, մասնավորապես, ալկաշ Վահանի ղեկավարութամբ գործող կառույցի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը:

Պետրոսյան Ռոմանոսը նկարագրել է Հայաստանի իրական վիճակը. գրեթե բոլոր կառույցներն ու ինստիտուտները թաթախված են կոռուպցիայի ու անօրինականության մեջ, իսկ որոնք էլ իբր այդ իմաստով խնդիր չունեն, անարդյունավետ են:

Իհարկե, մի կողմից՝ կարող է ոմանց մոտ «Պուպուլիկի» նկատմաբ համակրանք ծնվել՝ հաշվի առնելով նրա ջանքերը՝ հանրությանը թվալու ծայրահեղ անաչառ ու դուխով «Պուպուլիկ», որ բացարձակապես պրոբլեմ չունի՝ պոտենցիայի հետ կապված՝ ի վիճակի լինելով հարկ եղած դեպքում կզցնել բոլորին, հանդես գալ՝ հակակոռուպցիայի առաջամարտիկ, սակայն մյուս կողմից՝ Պուպուլիկ դարձած Ռոմանոսի հարցազրույցը պետք է խիստ անհանգստացնող գնահատել, քանի որ այն ևս մեկ անգամ փաստում է, որ հեղափոխությունը շռնդալից կերպով տապալել է պետական կառավարումն ու կոուպցիայի դեմ պայքարը. «Պուպուլիկը», որ տեղով կ**ր էլ դառնա, չի կարողանալու սրբագրել այն իրականությունը, որում երկիրը հայտնվել է կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ ականջահաճո խոստումներով իշխանություն բռնազավթած խունտայի պատճառով:

Չկա մի լուսավոր կետ,որ մարդ կառչի դրանից ու ինքն իրեն հույս տա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել