Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրում տեղաբաշխված «Նևրոզների կլինիկայի» 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել է Առողջապահության նախարարությանը, այնուհետև Կլինիկան հանվել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից:

Կլինիկայի շենքային պայմանների խիստ անմխիթար և շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով Քասախ համայնքի Ռ. Սաֆարյան փող., N 10 հասցեում գտնվող անշարժ գույքը (2299.8 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ, 17,461.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը (1.109 հեկտար) ամրացվել են Տա¬րած¬քային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Կլինիկայի կողմից բնակչությանը մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունն ապահովելու կարևորությունից ելնելով, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենքերից մեկում ձևավորել է նոր նևրոզների բաժանմունք։

Նախագծի ընդունումը կնպաստի բնակչության համար հոգեկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարձրացմանն ու շենքային պայմանների բարելավմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել