Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել՝ ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետեւ նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել եւ խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել։ Եվ չխայտառակվելու համար մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։ Թեեւ նա էլ սուպերնախարարի չի ձգում։ ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել