Armsport.am-ը գրում է.

Դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է արագ շախմատի Աշխարհի առաջնությունում։

Չորեքշաբթի կայացան Ալմա Աթայում (Ղազախստան) անցկացվող արագ շախմատի ԱԱ-ի վերջին տուրի հանդիպումները։

13 տուրից հետո Կարլսենը վաստակել է 10 միավոր։ Ամբողջ մրցաշարի ընթացքում նա մեկ պարտություն կրեց, տարավ ութ հաղթանակ և չորս անգամ ոչ-ոքի խաղաց։

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը։ Նրանք մրցաշարում վաստակեցին 8-ական միավոր: Պետրոսյանը զբաղեցրեց 25–րդ տեղը, իսկ Անդրիասյան՝ 40–րդ (լրացուցիչ ցուցանիշներով):

Մեր մյուս շախմատիստների արդյունքները.

41․ Հայկ Մարտիրոսյան (7,5 միավոր),
46. Գաբրիել Սարգսյան (7,5 միավոր)
59․ Սամվել Տեր-Սահակյան (7 միավոր),
66․ Շանթ Սարգսյան (7 միավոր),
70․ Մամիկոն Ղարիբյան (7 միավոր),
90․ Տիգրան Պետրոսյան (6,5 միավոր)
95․ Ռոբերտ Հովհաննիսյան (6,5 միավոր),
126․ Տիգրան Հարությունյան (5,5 միավոր)

Հիշեցնենք, որ ավարտվել է նաև արագ շախմատի կանանց Աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7 միավոր և զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել