Նիկոլի «սուրբ կովը»

Իշխանությունները որոշել են հերթական անգամ Ոստիկանության պատվի ու արժանապատվության հետ խաղաղալ՝ իրավապահներին հրահանգելով գնալ ինքնաստորացման ճանապարհով:

Մասնավորապես՝ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Վլադիմիր Մանուկյանն ու «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը, քաղաքի խանութներից մեկում պատահաբար հանդիպելով Նիկոլի մեծ աղջիկ Մարիամիկի հետ, բայց որևիցե կոնտակտ չունենալով Հայաստանի «արքայադրստեր» հետ, ակամա դարձել են թիրախ. հետապնդվելով կեղծ մեղադրանքների ենթակվելով, հալածվելով, փաստացի բռնության ու բերման ենթրակվելով: Ոստիկանները, տղաների՝ Մարիամիկի կողմից խանութում արված լուսանկարները ձեռքներին, յուրատեակ որս են կազմակեպել նրանց նկատմամբ՝ ենթարկելով հալածանքների:

Մարիամիկը, փաստորեն, դարձել է Նիկոլի «սուրբ կովը», որին տեսնելու համար անգամ հատուկ թույլատրություն է անհրաժեշտ նույնիսկ այն դեպքում,երբ հանդիպումն այդ լրիվ պատահաբար է ստացվում: Այսինքն՝ դուք կարող եք ասենք Աբովյան փողոցով զբոսնելիս լինել կամ աշխատանքի շտապելիս, ձեր դիմաց հանկարծ դուրս գա Մարիամիկը, ու դուք ակամա դառնաք նրա զոհը՝ հայտնվելով քաղմասում կամ մի ինչ-որ բերետավորի ջանդակի տակ:

Ինչպիսի՜ այլասերություն, այս ո՞ւր է մեզ հասցրել Նիկոլը, որ երկիրը սարքել է Վովա պապիի բոստանը՝ նրա թոռներին դրա տերուտիրական կարգելով: Որևիցե երկրում կամ որևիցե իշխանության պարագայում նման բան աշխարհում հնարավո՞ր է…

Ոչ մի տեղ նման բան չես տեսնի, ոչ մի երկրում նման խայտառակ իրականություն չես արձանագրի, քանի որ ոչ մի ուրիշ տեղ չկա Նիկոլ, իսկ եթե չկա, չկա և Նիկոլի «սուրբ կով», որին միայն պետք է հայել, այլ ոչ երբեք տեսնել կամ նրա հետ միևնույն օդը շնչել:

Վա՜յ էս երկրին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել