Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված փաստը, որ չնայած Ադրբեջանը սադրում է ռուսներին, փաստացի հարվածի տակ դնում նրանց խաղաղապահներին և այլն, սակայն Մոսկվան քննադատում է ոչ թե Բաքվին, ոչ թե ռուս-ադրբեջանական հարաբերություններն են տուժում, այլ հարվածի տակ է ընկնում Երևանը, տուժում են հայ ռուսական հարաբերությունները, Անդոնը պատասխանել է, որ այդ հանգամանքը պայմանավորված է Ռուսաստանի բազմաշերտ շահերով՝ կապված Ադրբեջանի հետ: Անդոնը միաժամանակ գովերգել է Նիկոլին, որ վերջինս, իբր ի տարբերություն նախորդ իշխանությունների, կարողանում է Մոսկվային ուղիղ կերպով հիշեցնել իր պարտավորությունների մասին ու հարկ եղած դեպքում նաև պարտադրել՝ նկատի ունենալով ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը, որպեսզի ՌԴ-ն կատարի իր պայմանագրային պարտավորությունները:

Անդոնը, փաստորեն, քաղաքական կամ այս դեպքում աշխարհաքաղաքական օնանիզմով է տառապում՝ հաճույքով երևակայելով մի բան, որը միայն իր գլխում է ծնվում ու մեռնում:

Անդոնի պնդումները ոչ մի քննադատության չեն դիմանում. նախ՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկան կամ որակը, որ այլևս վերածվել է անորակության, պայմանավորված չէ բացառապես ռուս-ադրբեջանական ընդհանուր շահերով, քանի որ ՌԴ-ն Հայաստանում ևս լուրջ շահեր ունի՝անկախ Բաքվի հետ ունեցած ընդհանուր շահերից, և ՀՀ իշխանոթյունների գործը պետք է լիներ այդ շահերի հիմքով փոխշահավետ ու փոխվստահելի համագործակցության եզրեր գտնելը, ինչը կբխեր նաև Մոսկվայի շահերից նույն Բաքվի հետ հարաբերությունների կոնտեքստում՝ ապահովելով անհրաժեշտ ռեսուրսով, ինչը, փաստոեն ոչ միայն Նիկոլը չի անում, այլև հստակորեն ՀՀ-ում առաջ է տանում հակառուսական օրակարգ՝ հաճոյանալով իր արևմտյան տերերին, ինչի հետևանքով հայոց պետականությունը կանգնել է անդունդի եզրին, ապա՝ անհասկանալի է մնում Նիկոլի «խրոխտության» արդյունքը, քանի որ Մոսկվային ունեցած պարտականությունների մասին հիշեցումները, չգիտես ինչու, հակառակ էֆեկ են ունենում, և Մոսկվան ոչ միայն սիրով ու հարգանքով չի լցվում նիկոլական Հայաստանի մասին, այլև հարկ եղած դեպքում ոտքերը սրբում է Նիոլի թրաշին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կա՛մ Մոսկվան Նիկոլի մեջ ուղիղ սպառնալիք է տեսնում, կա՛մ Նիկոլը Կրեմլից ոչինչ էլ չի պահանջում՝ բավարարվելով ասենք սեփական աթոռին առնչվող խնդիրների լուծմամբ՝ ի հաշիվ ՀՀ ազգային շահերի, իսկ տեսախցիկների առաջ նրա «դուխով» հայտարարությունները կրում են բացառապես փիառային բնույթ, որ ժողովրդին ցույց տալու բան ունենա, Անդոնին էլ՝ դատարկաբանելու նյութ տա:

Իսկ Անդոնին սրանից ավել է՛լ ի՞նչ է պետք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել