Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, քանի որ ձյան տեղումները փակել են ճանապարհները՝ խոչընդոտելով փրկարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ Նյու Յորք նահանգի Էրի շրջանն ունի ամենաշատ մահերը․ այնտեղ վատ եղանակի զոհ է դարձել 33 մարդ, որոնցից 27-ը Բուֆալոյում։

Ավելի վաղ հաղորդվում էր 57 զոհի մասին։ NBC-ի հաղորդմամբ՝ մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգներում: Էրի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակը հայտնել է, որ շրջանում 27 մահվան դեպքերն անմիջականորեն կապված են ձնաբքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել