Սյամոն է արտահայտվել Ստեփանակեևրտի հանրահավաքի վերաբերյալ՝ այն դատապարտելով: «Իժոն», մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ միտինգներով չի կարելի միասնականություն քարոզել հատկապես երբ շարքերում կանգնած են նրանք, ովքեր երկիրը հանգեցրել են այս վիճակին,և հենց այդ պատճառով է, որ ինքն ու իր գլխավոած քաղաքական ուժը չեն մասնակցել հանրահավաքին:

Անկեղծ ասած՝ զարմանալի կլիներ, եթե Սյամոն այլ բան ասեր, եթե հանդես գար հանրահավաքի պաշտպանությամբ, եթե այն դրվատեր, եթե մասնակցեր: Նա կաներ այդ ամենը միայն այն դեպքում, եթե դրանից գյալուր ունենար՝ կա՛մ քաղաքական, կա՛մ ֆինասական կապիտալի տեսքով, իսկ փաստ է, որ նա, փաստորեն, դրանից չունի ոչ մի քյար,և քանի որ չունի, ուրեմն իրեն չի կարող ճիշտն ասելու ճոխություն թույլ տալ:

Սյամոյի դիրքորոշումը, ըստ էության,հայաստանյան իշխանության կրավորական կեցվածքի «քսերոքսն է»՝մի փոքր այլ երանգավորմամբ: Մեկը, ով անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի հոշոտման հարցում թուրքերին ցուցաբերած օգնության գործում՝Նիկոլի ու կնկա ձեռքը բռնած բունկերներում,բնականաբար, չէր կարող սատարել մի գործողության, որը, ըստ էության, կոչված է Արցախի վերածնության:

Վերածնի,որ ի՞նչ անի, եթե ինքը չի թագավորելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել