Lurer.com-ը գրում է.

Մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա են իրականացրել։ Նրանք Հանրապետության հրապարակից ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով ցանկանում էին մեկնել Արցախ, նվերներ փոխանցելու և քաջալերելու արցախցի երեխաներին։

Ռուսական խաղաղապահների զորախմբի հրամանատարի տեղակալը Ստեփանակերտից եկել է Տեղ գյուղի հայկական անցակետ ակցիայի կազմակերպիչների հետ բանակցությունների։

Կազմակերպիչների խոսքով հրամանատարի տեղակալը ընդգծել է, որ իրավիճակը լարված է, և իրենք չեն կարող ապահովել երթի մասնակիցների անվտանգ մուտքը Արցախ, կանխել հնարավոր բախումները։ Նա նաև զգուշացրել է, որ այդ քայլերը կարող են տանել իրավիճակի սրման։

Հրամանատարի տեղակալը Հայաստանից Արցախ մեկնող քաղաքացիների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ իրենք հիացած են օրինապաշտ քաղաքացիներից, ովքեր սպասում են իրավիճակի առանց ավելորդությունների հանգուցալուծմանը, սակայն Լաչինի միջանցքի բացման հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում և պետք է սպասել դրանց արդյունքներին։ Ռուս խաղաղապահները հերքել են նաև ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե այսօր միջանցքը պետք է բացվեր։

Ավտոերթի մասնակիցները որոշեցին այսօր ավարտել երթը։ Կազմակերպիչները հայտնեցին, որ հետագայում կմշակվեն քայլեր, նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական, եթե կարճ ժամանակում միջանցքը չբացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել