Արցախի ժողովրդի համախմբվածության ու գաղափարական միասնության ապացույց դարձած Ստեփանակերտի ցույցը կարելի է կայացած համարել. այն ոչ միայն թուրքերին շատ կոնկրետ բան հասկացնելու առումով օգտակար եղավ, այլև աներկբայորեն Արցախի ուղղությամբ կենտրոնացրեց դրսի ուշադրությունը՝ ինչ-որ իմաստով նույնիսկ բարձրացնելով չճանաչված Արցախի սուբյեկտայնութունը գուցե ավելի շատ, քան Հայաստանի սուբյեկտայնությունն է՝ հետպատերազմյան շրջանում: Ի դեպ՝ կարևոր է արձանագրել, որ հանրահավաքին ու, առհասարակ, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված անմարդկային վիճակին անդրադարձել են նաև միջազգային մեդիայի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ՝ արձանագրելով Արցախցիների՝ սեփական բնօրրանում գերության մեջ հայտնվելու փաստը, Լաչինի միջանցքի փակման հետևանքները և այլն:

Հիմա՝ հարց՝ ի՞նչ կարող է գետնի վրա այս ամենը տալ Արցախին այն դեպքում, երբ Արցախի թիկունքին, համենայն դեպս աշխարհի ընկալմամբ, պետք է որ կանգնած լիներ Հայաստանը: Խնդիրն այն է, որ ոչ մի արդյունք էլ չենք ունենա, եթե ՀՀ իշխանությունները, ի դեմս անդոնների, ծաղրեն արցախցիներին ու նրանց խնդիրը՝ թեման հումորի մատերիալ սարքելով: Իրավիճակից ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար ձեռքբերումներով դուրս գալու համար հարկավոր է իշխանությունների սրտացավ վերաբերմունքը՝ շաղաղված պրոֆեսիոնալ աշխատանքով:

Մինչդեռ երկրի տերն այսօր Հակոբյան Աննայի մարդ Նիկոլն է՝ մի կնոջ, որն իր վերջին գրառմամբ ուղղակի ծաղրել էր արցախցի երեխաների արդար պահանջն ու ծառայել՝ «աբիժնիկության» կլասիկ օրինակ: Միայն Աննայի մո՞տ է նման վերաբերմունք ձևավորվել արցախցի երեխաների ու նրանց արդար պահանջի նկատմամբ, թե՞ «Երկրի հակառակ կողմը» կոչվող պոռնկագրության հեղինակի անթրաշ ուղեղում էլ են նման պատկերացումները գերիշխող՝ ուղղակի տեսախցիկներից խնամքով թաքցված: Պատասխանը ակնհայտ է. «Ասա՝ ով է զույգդ, ասեմ՝ ով ես դու»:

Ա՛յ նման իրականությանն է այսօր բախվում Ստեփանակերտի հանրահավաքն ու դրան մասնակցած ժողովուրդը, ինչը նշանակում է, որ արցախցիները միայնակ են իրենց պայքարի մեջ մնում՝ սեփական ապագան «օդից կախված» թողնելով. եթե մեկն իրեն թուրք է անվանում ու դրանից շոյվում, ինչպե՞ս կարող է հասկանալ արցախցու ցավը կամ հոգ տանել նրանց համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել