ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի` ՌԴ քաղաքացի ռելոկանտների նկատմամբ ավելի խիստ հարկեր կիրառելու մասին հայտարարությունից Քերոբյան Վահանն ու Գռզոն խառնվել են իրար: Վոլոդինը, մասնավոևրապես, առաջարկել էր բարձրացնել Ուկրաինայի դեմ հատուկ գործողության մեկնարկից հետո ու մարտական գործողությունների ամբողջ ժամանակահատվածում ՌԴ–ից հեռացած քաղաքացիների հարկերը՝ առաջարկելով նման քաղաքացիներին զրկել հարկային արտոնություններից. ՌԴ–ից մեկնածներից շատերը շարունակում են հեռավար աշխատել ռուսական ընկերություններում ու օգտվել ՌԴ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։

Որպեսզի դա տեղի չունենա, Գռզոն, ոտուձեռ ընկած, առաջարկել է, որ ՀՀ ԱԺ-ն նամակով դիմի ՌԴ-ին, իսկ նրա «արաղ ախպերը» հայտարարել է, որ պետք է փորձեն այնպես անել, որ հնարավորինս լավ հարկային ռեժիմ ապահովվի ՀՀ–ում գտնվողների նկատմամբ, որպեսզի նրանց այստեղ գտնվելն ու աշխատելը ավելի երկարատև ու հարմար դարձնեն:

Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները շարունակաբար պարծենում են, թե իբր հակառակ նույն ԵԱՏՄ անդամ շատ երկրների, Հայաստանում տնտեսությունը երկնիշ աճ է ունենում: Նրանք այս հանգամանքը նենգաբար ներկայացնում են ոչ թե որպես ծրագրավորող ռուսների ներգաղթի ակնթարթային էֆեկտ, այլ՝ որպես Նիկոլի տնտեսական քաղաքականության արգասիք:

Հիմա, փաստորեն, ՌԴ-ում մշակվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսության ներկայիս պատկերը՝ Հայաստանի համար դրանից բխող վատագույն հետևանքներով:

Մազալուն տվյալ պարագայում այն է, որ Գռզոն ու Քերոբյան Վահանը կարծում են, որ եթե Հայաստանը նամակ գրի ռուսներին, ռուսներն անմիջապես փոխելու են իրենց մտայնությունն ու հանուն ասենք Գռզոյի քաղաքական կապիտալի հրաժարվելու են արտակարգ միջոցառումներից: Իհարկե,նման բան պատկերացնել դժվար է, և դա դառնալու է դժբախտություն ոչ միայն այստեղ աշխատող ռուսների, այլև ՀՀ քաղաքացիերի համար՝ նկատի ունենալով, որ վերջին 4 տարում իշխանություններն իրականում փուչիկ են փչել՝ թիթեռ նկարելով Գռզոյի կաբինետի պատերին. տնտեսության ռեալ սեգմենտի վիճակը մնում է անբավարար, ու եթե հանկարծ բանը հասնի ռուսների՝ Հայաստանից ժամանակից շուտ արտագաղթին, ապա Գռզոյի քաղաքական կապիտալն իջնելու է Քերոբյան Վահանի արաղի մակարդակին:

Բա որ ասում էինք՝ շատ մի՛ ոգևորվեք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել