Համարյա 2 շաբաթ է՝ Լաչինի միջանցքը փակ է, Արցախը աղետյալ վիճակում է, Հայաստանում էլ հիմնական քննարկվող ամենաարդիական թեման Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակն է: Բոլորը փոթորկվում են, փորձում են վերլուծել, նախանշել խնդրի լուծման ուղիները կամ գոնե իրենց քաղաքացիական կեցվածքով աչքի ընկնել՝ չմնալու անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է արցախահայության հետ, և ինչ կարող է կատարվել հայաստանբնակներիս հետ, եթե չհանգուցալուծվի իրավիճակը:

Եվ ահա, օ՜ հրաշք, վերջապես անտարբերությունից բխած յուր լռությունն է խախտել Նիկոլի շալվարի ձախ գրպանում տաքուկ հանգրվանած Խաչատրյան Վահագը, որ Գռզոյի անձնական նախաձեռնությամբ մի բաշ նախագահ Վահագն Խաչատուրյան դարձավ՝ կոչվելով երկրի գլուխը:

Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում նախկին ՀՀՇ-ականը, որը Երևան քաղաքը բիրիքով ու մեծ զեղչերով 90-ականներին ծախեց Գռզոյին, իբր դիրքորոշում է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ասելով՝ կյանքը շարունակվում է, իրենք բոլոր ուղղություններով պարտավոր են աշխատել: «Պարտավոր ենք ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը մի օր առաջ, մի ժամ առաջ, մի վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում, որ մնացած աշխատանքները պետք է չանենք։ Մնացածներն էլ պետք է անենք, որովհետև կյանքն այդպես է, եթե չես անում, Լաչինի հարցն էլ չենք կարող լուծել»,-այսպես է փիլիսոփայել «նախագահը»՝միաժամանակ բացատրելով, թե ինչու է ինքը հատկապես ուշադրություն դարձնում տնտեսական թեմաներին. տնտեսական հաջողությունների փաստը ներկայացնում է, որ բոլորն իմանան՝ պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում,ու չնայած հակառակորդը չի ցանկանում, բայց իրենք պետք է կարողանան առաջընթաց ապահովել:

Երկրի այս մի գլուխը, իհարկե, խոշոր հաշվով թքած ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի էլ, Արցախի վրա էլ: Նա ներկայացնում է մի կլան, մի հոսանք, որի կյանքի իմաստտը մշտապես եղել է ու է Արցախը ադրբեջանացած տեսնելը: Վահագի խոսքերում նկատվում է թեմայից խույս տալու միտում, որ հանկարծ «պապան» չջղայնանա,իսկ թե ով է գլխավոր պապան, թո՞ւրքը, թե՞ Նիկոլը, էական չէ բնավ, քանզի մեկը մյուսի օրգանական շարունակությունն է՝ իրար «բերան թքած»:

Ի՞նչ հաջողութան մասին է դայլայլում Վահագը, «700000 աշխատատաեղանոց» տնտեսությա՞ն: Ներկա պահին հայության խնդիրը Գռզո-մռզոների բիզնեսների հա՞րցն է է, թե՞ նոր կոտորածի եզրին կանգնած Արցախը: Կամ այդ ի՞նչ է արել Խաչատուրյան Վահագը, որ չեզոքացնի երկրի զարգացմանը խոչընդոտող թուրքական արգելքը: Երևի Նիկոլին անսահման քծնելով է վախեցրել Էրդողանի աչքը, որ սա էլ ձեռնամուխ է եղել Լաչինի միջանցքի փակմանը:

Ի՞նչ իմաստ ունի նման կյանքը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել