Մի շաբաթ առաջ Ջերմուկում կայացած ՔՊ քաղաքական խորհրդից տարածված կադրերը հիշո՞ւմ եք: Ոմանք թերևս կհիշեն Նիկոլի խոժոռված երեսն ու ՔՊ-ականների լուրջ դեմքերը, շեֆի անտրամադիր միմիկաները, դրանց ուշադրությամբ ու սրտի դողով հետևող ՔՊ-ականների անթրաշ երեսները: Հետո տարբեր խողովակներով տարածվեցին տեղեկություններ, թե իբր Նիկոլն անտրամադիր է եղել, սիրտ չի ունեցել, ՔՊ-ականներն էլ նրանից եռակի անգամ տխուր են եղել՝ հասկանալով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների ողջ ծանրությունը:

Մամուլում ճշտված տեղեկություններ են տարածվել, որ իրականում տեսախցիկների առաջ «հայրենասեր» խաղալուց հետո Նիկոլն իր թիմակիցների հետ մի լավ քեֆ է արել՝ «պրիտոմ» կենդանի երաժշտությամբ՝ ինքն իրեն պարգևելով ևս մեկ անգամ մասսայաբար բտվելու հաճույքը: Այսինքն՝ մինչ Արցախում մարդիկ սովամահի երզրին են կանգնում, Նիկոլը իր թրաշամանուկների հետ քեֆ է անում թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված, վարի գնացած Ջերմուկում:

Այն, որ ՔՊ-ականները երբեք չեն փայլել իրենց բարոյականությամբ, հայտնի փաստ է, բայց այն, ինչ արել են նրանք Ջերմուկում, ուղղակի աններելի է: Բայց տվյալ պարագայում հարցն ունի ոչ միայն բարոյական, այլև թերևս պրակտիկ կողմ՝համապատասան հարցադրմամբ՝ ինչի՞ մասին է Նիկոլի բարձր տրամադրությունը մեզ հուշում:

Իսկ հուշում է այն, որ այս օրերին հնչող այն տեսակետը, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակն իրականում Նիկոլ-Իլհամ պայմանավորվածության հետևանք է, միանգամայն ռեալիստական է դառնում. Մարդ արարածն ամենից շատ ուրախանում է այն ժամանակ,երբ ամեն բան ըստ իր պլանավորածի է գնում: Նիկոլ-Իլհամ պլանն ակնայտորեն անխոչընդոտ կերպով կյանքի է կոչվում, և դա Նիկոլը, ըստ էության, հասկացել է՝ դեռևս «հատուկ օպերացիայի» իրականացման առաջին իսկ օրերից սկսած,ինչն էլ նրա մոտ ծնել է քեֆ անելու ցանկություն, ինչն էլ, իր հերթին, վերջնարդյունքում հանգեցրել է որկրամոլության մասսայական շքերթի՝ երբեմնի ծաղկուն Ջերմուկում, որ Նիկոլի թուրք ազգակիցների երեսից այժմ քաղաք-ուրվականի է վերածվել:

Վերջը բարի անի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել