Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Կցանկանայի ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն ընթանում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա արձանագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով։

«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները կոնֆիդենցիալ բնույթ են կրում։ Մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Դա միայն կվնասի գործին», - նկատեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել