Խոպանչի Ծովոն


ՔՊ-ական Վարդանյան Ծովիկն արդարացնելով նիկոլական իշխանությունների պլանը՝ ի վերջո հարկելու նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, կանգնել է նրանց թասիբին՝ հասկացնելով, որ «խոպանչի» եզրույթն իր սրտով չէ, ավելին՝ հոխորտացել է, թե մարդիկ խոպանչի են դարձել նախևառաջ ընդդիմություն դարձած նախկին իշխանությունների վարած «վատ» տնտեսական քաղաքակնության հետևանքով: Միաժամանակ Ծովիկը ընդդիմությանը մեղադրել է «պետություն» ու «պետականություն» հասկացությունների չարժևորման համար:

Ծովիկը լրիվ մազալու է. հայոց պետականության հերը տառացիորեն անիծած քաղաքական թիմի իգական սեռի ներկայացուցիչներից այս մեկը մեղադում է ուրիշին պետութունը չարժևորելու համար, պատկերացնո՞ւմ եք նոնսենսի աստիճանը: Հիմա սա ո՞նց կոչենք, որ հա՛մ չվիրավորենք Ծովիկի կանացի արժանապատվությունը, հա՛մ էլ իրավիճակը ճշգրիտ բնութագրենք՝ ծովիկների պորտը դնելով տեղը…

Ինչ վերաբերում է Ծովիկի այն պնդմաը, թե մարդիկ ընդդիմության վարած «վատ» տնտեսական քաղաքականության հետևանքով են մեկնել արտագնա աշխատանքի, ապա հարց է առաջանում՝ իսկ վերջին 4 տարում խոպանչիների թիվը ավելացե՞լ է, թե՞ պակասել: Եթե հավատալու լինենք Ծովիկի շեֆի բարբաջանքներին, ապա Հայաստանում պետք է որ վաղուց վերացած լիներ այդ հասկացությունը, քանզի դժվար թե 700000-ից ավել աշխատատեղ ունեցող երկրում մարդիկ ստիպված լինեին բռնել խոպանչիության ճանապարհը: Փաստն այն է, որ ոչ միայն խոպանչիների թիվն է էականորեն մեծացել՝ պայմանավորված հենց միայն գյուղատնտեսության ոլորտում տիրող պոռնոգրաֆիկ իրավիճակով, երբ խեղճ գյուղացին, տխմար ալկաշի երեսից ստիպված քանդելով ասենք տասնամյակների իր խաղողի այգիները, ստիպված գնում է՝ օտարի ոտքի տակ ասֆալտ փռելու, որ կարողանա փակել վարկերը, այլև Հայաստանից առհավետ մեկնողների թիվն է հասել գրեթե իր պատմական մաքսիմումին՝ ընդհուպ մոտենալով 90-ականների ցուցանիշներին:

Բա եթե ի տարբերություն նախկինների Նիկոլի տնտեսական քաղաքականությունը լավն է, ինչո՞ւ է արտագաղթն այսքան մեծ, խոպանչիությունն էլ՝ շատերի ապրուստի միակ միջոցը:

Նիկոլը 4 տարում ոչ միայն քանդեց տնտեսությունը, այլև ոչնչացրեց պետականությունը՝ կոնկրետ անվտանգության հերն ուղղակի անիծելով:

Իսկական խոպանչիները ՔՊ-ական ծովոներն են, որոնց համար խոպան է դարձել Հայաստանը՝ավերի ենթարկվելով: Թալանում են,որ հետո մի գիշերվա մեջ հանկարծ անէանան իրենց պարագլխով՝ իրենց կուրատորների գրկում վայելելու թալանած միլիարդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել