168.am-ը գրում է․

«Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա նաև անդրադարձավ թշնամի Ադրբեջանի կողմից արդեն 12 օր Լաչինի միջանցքը փակելու փաստին․

«Պարտավոր ենք ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը մի օր առաջ, մի ժամ առաջ, մի վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում, որ մնացած աշխատանքները պետք է չանենք։ Մնացածներն էլ պետք է անենք, որովհետև կյանքն այդպես է, եթե չես անում, Լաչինի հարցն էլ չենք կարող լուծել»։

Անդրադառնալով նախորդ օրերին իր կողմից Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին արձանագրումներին՝ Վահագն Խաչատուրյանն ասաց, եթե տնտեսական հաջողություններ չունենանք, ապա ոչ մի խնդիր չենք կարող լուծել։

«Ես անընդհատ տնտեսական հաջողությունների փաստը ներկայացնում եմ, որպեսզի բոլորս, ՀՀ քաղաքացիները, դրսում գտնվող մեր հայրենակիցներն իմանան, որ մեր պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում, և մեր հակառակորդը, մեր հարևան երկիրը, որ այդպես էլ չի ցանկանում մեզ հետ խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել, իրենք թույլ չեն տա, որ մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն, բայց պետք է կարողանանք սա ապահովել»,- եզրափակեց Խաչատուրյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել