ԱԺ ամբիոնից Գռզոն գովաբանել է ստեղծվելիք Արտաքին հետախուզական ծառայությունը՝ հայտարարելով, որ դրա կարիրքը վաղուց էր զգացվում. եթե սովետական КГБ-ի ժամանակ սփյուռքահայերի մի մասն աշխատել է մեր դեմ, ապա այժմ հնարավորություն է ստեղծվում, որ կառույցն աշխատի բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության: «Դրա համար մենք պետք ա ունենանք նմանատիպ արտաքին հետախուզական կառույց, որը պետք է աշխատի միայն ու միայն Հայաստանի Հանրապետության շահի համար»,-ասել է ոգևորված Գռզոն:

Ինչպես հայտնի է, Նիկոլի թեթև ձեռամբ պետությունը ձեռնամուխ է եղել ԱԱԾ-ի փաստացի քայքայմանը. եթե այժմ հակահետախուզությունն ու արտաքին հետախուզությունն իրականացնում է մեկ պետական ինստիտուտ՝ ԱԱԾ-ն, ապա ստեղծվելիք կառույցը դուրս է դրվելու ԱԱԾ-ի ենթակայությունից՝ վերածվելով, ըստ էության, Նիկոլին ենթակա կառույցի:

Ի՞նչն է ոգևորել Հայաստանի շահով բնավ չապրող Գռզոյին այս ամենում: Ասում են՝ ԱՀԾ-ն դառնալու է հիմնականում արևմտյան հատուկ ծառայությունների յուրատեսակ գործիքակազմը մեր երկրում այն դեպքում,երբ ասենք ներկայիս ԱԱԾ-ն պորտալարով կապված է մնում ռուսական հատուկ ծառայություննեի հետ: Շատերն այս ամենը որակում են՝ ռուսական ազդեցության դեմ իրագործվող ծրագիր՝ Հայաստանում հզորացնելու հակառուսական աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը նաև անվտանգային ոլորտում: Ընդ որում՝ որպես ԱՀԾ-ի հիմնական շահառու մատնանշվում է անգլիական MI6-ը, որի ղեկավարի վերջին այցի շրջանակներում, ասում են, քննարրկվել է նաև այս հարցը:

Գռզոն, ինչպես հայտնի է, անգլիական լորդ է: Մարդը մեզ անհայտ ճանապարհներով ձեռք է բերել այդ կոչումը՝ փաստացի դառնալով անգլիական թագի հպատակ: Ահա հենց սրանով էլ, ըստ երևույթին, բացատրվում է Գռզոյի ոգևորությունը, ուրախությունն ու խինդը՝ կապված ԱԱԾ-ից դուրս ԱՀԾ-ի ստեղծման հետ, քանի որ այդ կառույցի օգնությամբ Գռզոն ավելի մեծ հնարավորություն է ստանում՝ սպասարկելու նախևառաջ սեփական շահերը, իսկ թե որտեղ են հատվում պետության իրական ու Գզռոյի նեղանձնային շահերը, միանգամայն անհասկանալի է մնում՝ հաշվի առելով նրա թրքասեր էությունն ու նկրտումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել