Նիկոլի իմպրովիզը

Կառավարության նիստում Նիկոլը հերթական անգամ իմպրովիզ է արել՝ շեղելու հանրության ուշադրությունը դեպի Հայաստանի ու Արցախի կործանումը տանող իր քաղաքականությունից ու համոզելու, որ թեկուզ 120000 ՀՀ քաղաքացի կանգնել է ֆիզիկական չգոյության վտանգի առաջ, իսկ Հայաստանը՝ առնվազը մասնատման, բայց, այնուամենայնիվ, կյանքը հիասքանչ է, ապրուստն էլ ձրի ու շատ:

Մասնավորապես՝ ՔՊ-ական խունտայի պարագլուխը Կառավարության նիստում ազգին աչքալուսանք է տվել, թե՝ երրորդ հանրապետության պատմության մեջ մեջ առաջին անգամ աննախադեպ ռեկորդ է սահմանվել. աշխատատեղերի թիվը գերազանցել է 700000–ը՝ նոյեմբերին հասնելով 701451-ի: «ՀՀ աշխատավարձի ֆոնդը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է` ավելանալով շուրջ 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3%-ով, իսկ միջին աշխատավարձի չափը 2021թ.-ի նոյեմբերի նկատմամբ ավելացել է 44931 դրամով կամ 20.4%-ով»,-պարծեցել է Նիկոլը:

Հիմա ի՞նչ, պարե՞նք, Նիկոլին ծափ տանք ու փառաբանե՞նք: 700000 չէ, ուզում է 7000000 լինի, եթե Հայաստանը կործանվում է բոլորիս աչքի առաջ, ի՞նչ տարբերություն, թե Նիկոլն ինչ մոգոնած թվեր կբստրի: Կուզի՝ կասի 700000, կուզի՝ կասի 7000, ստուգողն ու քննողն ո՞վ է: Այն գիտենք, որ հարուստներն էլի հարստանում են, աղքատներն էլ՝ է՛լ ավելի աղքատանում՝ անկախ այն բանից՝ աշխատաում են մարդիկ, թե տանը նստում:

Եթե նույնիսկ հենց այսօր Հայաստանում վերանա աղքատությունն ու բոլորը սկսեն ապրել շքեղ կյանքով, ի՞նչ օգուտ դրանից, եթե Արցախն ու արցախաբնակ մեր հայրենակիցներն են կորչում, Հայաստանն էլ՝ վիլայեթ դառնում կամ ասենք սանջակ: Նիկոլի համար գուցե այդ ամենն էական չէ, քանզի նա թուրք է՝ խոստովանված,բայց ահա ազգաբնակչության համար էականը հենց դա է, քանզի հայ են՝ ցեղասպանություն տեսած: Հայոց ցեղասպանությունից առաջ էլ շատ ու շատ հայեր Օսմանյան կայսրությունում շատ հարուստ էին ու ազդեցիկ դիրքեր վաստակած, որևէ մեկին թուրքը խնայե՞ց, թե՞ միայն չունևորներին կոտորեց՝ հարուստներին մեծ պատվի արժանացրած: Առաջինը հենց ունևորները դարձան յաթաղանի բաժին՝սեփական կահկարասին ասենք քրդերի բաժին սարքած:

Աչքալուսանք տուր այն ժամանակ, երբ կլուծես Հայաստանի հիմնական գերխնդիրը՝ սասանված անվտանգության հարցը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել