Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովի պայմանագրի իրականացումը, բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը», - նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք առաջարկում կա Լեռնային Ղարաբաղին առնչվող կետ, որով կարող ա հանգուցալուծում լինել՝ ԱԽ քարտուղարն ասաց, թե դա բանակցության հարց է։

«Երբ բանակցությունները տեղի ունենան, հարցը վերջնական կհասկանանք», - ասաց նա։

Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները։

«Պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի», - հավելեց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել