Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ Երևանի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այս պահին համապատասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այգ» կենտրոնում, ինչպես նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։

Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ հերթական կեղծ ահազանգերն են։

Նշված տարածքներում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել