Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ուշիուշով հետևում է նաև մեր հարևան ու բարեկամ Իրանը, որը սովորաբար Արցախին առնչվող խնդիրներում նախընտրում է առավելապես չեզոք դիրքերում դիրքավորվելը՝ միանգամայն հասկանալի պատճառներով, ինչը, սակայն, երբեք չի խանգարել,որպեսզի Թեհրանը ծածուկ կամ բացահայտ ուղիներով գործնականում աջակցի Հայաստանին:

Նման մի աջակցության ձև էլ, ըստ էության, դարձել է Թեհրանի կողմից Լաչինի միջանցքում առաջացած ճգնաժամին զուգահեռ Բաքու-Նախիջևան մայրուղու փակումը,ինչի հետևանքով Ադրբեջանը զրկվել է իր անկլավի հետ Իրանի տրամադրած կարճ ճանապարհով կապվելու հնարավորությունից. հիմա, որպեսզի ադրբեջանից ցամաքային կապով հասնեն Նախիջևան, պետք է կտրեն-անցնեն Վրաստանի ու Թուրքիայի ճանապարհները, ինչը ոչ միայն մի քանի անգամ երկար է, այլև՝ բավական թանկարժեք հաճույք:

Իրանի «մեսիջը»՝ Բաքվին շատ հստակ է ու աներկբա՝ուղերձ, որին, ինչպես հայտնի է, նախորդել էին Թեհրանից մի քանի անգամ հնչած հայտարարւթյուններն այն մասին, որ Իրանը չի հանդուրժի Կովկասում աշխարհաքաքական քարտեզի որևիցե փոփոխություն, և սա՝ այն դեպքում, երբ Բաքվի ու Անկարայի բուն նպատակը հենց նման փոփոխության հասնելն է:

Մինչդեռ Հայաստանում Իրանի այս կարևոր ժեստը կարծես աննկատ է մնացել, ավելին՝ կարծես թե պաշտոնական Երևանը որոշել է սեփական երկինքը բաց պահել Բաքվի համար՝Սյունիքի վրայով օդային ուղիով Նախիջանի հետ կապ ունենալու հնարավորություն թշնամուն ընձեռելու համար: Եթե հակառակի մասին որոշում կա,թող ՔՊ-ականները մի ծպտուն հանեն, մենք էլ իմանանք:

Ստացվում է, որ դե ֆակտո օտար երկիրը՝ Իրանը, արցախահայերի մասին ավելի շատ է մտածում, քան Նիկոլի խունտան՝ Երևանում՝փաստ, որը բնավ տաօրինակ չէ՝ նկատի ունենալով հենց միայն այն, թե ինչպիսի ջեմ զգացմունքներ է տածում Նիկոլը «թուրք» երզրույթի նկամամբ՝ վստահեցնելով, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել