Այսօր Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ. այս հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը կհայտարարի Կիևին Patriot ՀՕՊ համակարգերի տրամադրման մասին: Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Թեև ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, վերջին շաբաթներին Ուկրաինային տրամադրել են հակահրթիռային պաշտպանության տարբեր համակարգեր, Patriot համակարգը կլինի ամենաառաջադեմը, որը կուղարկվի երկիր պատերազմի սկսվելուց ի վեր:

Զելենսկու այցը Վաշինգտոն կլինի նրա առաջին այցն արտասահման՝ երկրում պատերազմի սկսվելուց ի վեր: Նա կհանդիպի Բայդենի հետ, մամուլի ասուլիս կանցկացնի, այնուհետև ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, և այդ ամենը՝ «մի քանի ժամվա ընթացքում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել