Hraparak.am-ը գրում է․

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն ասաց, որ Լաչինի միջանցքում ստեղծված խոչընդոտները հետ են մղում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար այլ կողմերին մարդասիրական և առևտրային օգտագործման համար հնարավորինս արագ ապաշրջափակել միջանցքը։

Մենք ողջունում ենք դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման վերաբացումը։ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին՝ անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության պրոցեսը և միջազգային մարսասիրական իրավունքի նրքո իրենց պարտավորությունները կատարել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով»,-նշեց նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել