Lurer.com-ը գրում է.

«Բարսելոնան» շնորհավորել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ԱԱ-2022-ում հաղթելու կապակցությամբ։

«Մենք հպարտանում ենք քեզնով»,- գրված է կատալոնական ակումբը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային։ Մեսսիի համար սա առաջին աշխարհի չեմպիոնի գավաթն է ազգային հավաքականում։ 2014 թվականին նա արդեն մասնակցել է մրցաշարի եզրափակիչին, սակայն նրա թիմը լրացուցիչ ժամանակից հետո 0:1 հաշվով պարտվել է Գերմանիային։

Մեսսին ճանաչվել է Կատարի մրցաշարի լավագույն խաղացող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել