75-տարվա ստոմատոլոգիական փորձ, բարձր պատրաստվածության բժիշկ-ստոմատոլոգներ, ժամանակակից գերհագեցվածությամբ 10 կաբինետներ, ատամնատեխնիկական լաբորատորիա, դիագնոստիկ կենտրոն, և խոսքի ուղիղ իմաստով բաց և թափանցիկ ստերիլիզացիոն կաբինետ, որը թույլատրում է տեսնել, թե ինչպես է ախտահանվում գործիքները նախամանրէազերծման և մանրէազերծման բոլոր հնարավոր մեթոդներով:

Օրերս տեղի է ունեցել Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությունը: Կլինիկան ունի կեսդարյա փորձ, տարիների կուտակած հմտություն և հիանալի պացիենտներ, որոնք անդավաճան հաճախում են կլինիկա վստահելով բարձրակարգ բժիշկներին:

Կլինիկան այսօր առաջատար է իր տեխնիկական հագեցվածությամբ և նոր համագործակցությամբ ստոմատոլոգիական ոլորտում հայտնի Karen Dental Laboratories ցանցի հետ, որը թույլատրում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կատարել էսթետիկ և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանող պրոթեզներ և կոնստրուկցիաներ՝ փոխարինելով ավանդական չափսանյութերը սքաներով, որը ազատում է պացիենտին տհաճ զգացողություններից: Ինչպես նաև կլինիկան այսօր հրարավորություն ունի արտասահմանից ստացալ պատվեր, որոնք կատարվում են 98% ճշգրտությամբ:

Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգների բարձր մասնագիտական հմտությունները և նորագուն վերապատրաստումները թույլատրում են վստահորեն նշել, որ կլինիկան այսօր ապահովում է որակ և առողջություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել