Lurer.com-ը գրում է.

Ուրբաթ առավոտյան Բեռլինի հրշեջներն աշխատում են Dom Aquaree հյուրանոցում, որտեղ պայթել է 16 մետր բարձրությամբ գլանաձև ակվարիումը։ Այժմ այնտեղի ջուրը հոսում է ողջ քաղաքի փողոցներով, հայտնում է Focus.de-ն։

Բեռլինի ոստիկանությունից հայտնում են նաև, որ դեպքի վայր են ժամանել։ Իրավապահների խոսքով՝ ակվարիումից ջուրը «հոսում է փողոց»։ Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչներին հորդորել են շրջանցել տարածքը։ Մոտ 350 հյուրերի խնդրել են լքել հյուրանոցը։

Մեկ միլիոն լիտր ջուր պարունակող ակվարիումից ջրի հետ միասին դուրս է ցայտել 1,5 հազար ձուկ։ Նշվում է նաև, որ վիրավորվել է երկու մարդ։

    
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել