Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը ամսական կկազմի 1 մլն 996,8 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Նրա խոսքով՝ եթե ԲԴԽ նախագահի պաշտոնական աշխատավարձը կազմում է 1 մլն 331,2 հազար դրամ, ապա լրավճարը կկազմի 665,6 հազար դրամ։ Կարեն Անդրեասյանը՝ որպես ԲԴԽ նախագահ, ստանալու է 1 մլն 996,8 հազար դրամ ամսական, իսկ դատարանի անդամների աշխատավարձն ամսական կկազմի 1 մլն 497, 6 հազար դրամ։

Օրենսդրական այս փոփոխությամբ բյուջեից տարեկան 61,9 մլն դրամ ավելի գումար կհատկացվի ԲԴԽ անդամների ու նախագահի աշխատավարձերի վճարման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել