Թվում էր, թե Արցախի ճանապարհը փակելու առաջին իսկ րոպեներից հայաստանյան իշխանություններն աշխարհին «SOS» կհնչեցնեին՝ պատգամավորները, ԱԳՆ-ն, սորոսականները կկապվեին իրենց բոլոր գործընկերների հետ եւ միջազգային ճնշում կապահովեին։ Սակայն անգամ աղմուկ բարձրացնելու հարցում սրանք անկարող են։ Քառօրյա բլոկադայից հետո միայն՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո որոշ ՔՊ-ականներ արթնացան թմբիրից եւ սկսեցին նամակներ գրել։

ՔՊ վարչության նորընծա փոխնախագահ Գեւորգ Պապոյանը՝ «որպես ՀՀ խորհրդարանի Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար», նամակ է գրել Իրանի խորհրդարանի գործընկերոջը՝ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին։ Արսեն Թորոսյանը նամակներ է հղել Հայաստան-Լիտվա, Հայաստան-Էստոնիա, Հայաստան-Մոնտենեգրո պառլամենտական բարեկամական խմբերի ղեկավարներին՝ մարդասիրական ճգնաժամի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել