Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բազմիցս եմ նշել, որ որևէ միջանցքի բացում նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում, նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կյողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բնականաբար անհեթեթ և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ  ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության  9-րդ դրույթների իրականացմանը։

«Այդ կետը տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Եռակողմ հայտարարությունը այս գործընթացում ՀՀ-ի սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում  և Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ»,- ասված Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել