Lurer.com-ը գրում է.

Դեկտեմբերի 14-ին Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում, ըստ գերատեսչության, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձևացնում է, թե հիվանդ է, վիրավորում է կլինիկայի բուժանձնակազմին և ագրեսիվ է իրեն պահում հաստատության աշխատակիցների հետ։ 

Կադրերում երեւում է, որ Վրաստանի նախկին ղեկավարն իրեն չափազանց դյուրագրգիռ է պահում։ Դրվագներից մեկում Սահակաշվիլին կծկվում է, շպրտում իրերը և, հավանաբար, միտումնավոր փորձում է ընկնել հիվանդանոցի մահճակալից, իսկ բուժանձնակազմը խանգարում է նրան դա անել։

Մյուս դրվագներում նա հիվանդասենյակում էլեկտրոնային ծխախոտ է ծխում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել