Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Գ-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա կասկածվում է դեկտեմբերի 9-ին Երևանում՝ Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ի դիմաց, հրազենի գործադրմամբ Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Ս-ին սպանելու և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Ա-ին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։

Կայքի տեղեկություններով՝ Արսեն Գ-ն հանցագործության վայրում գործող «Hotel Paradise»-ի սեփականատերն է, ու նա կամ նրա դրդմամբ հանցագործությունը կատարվելուց հետո նրա օբյեկտում տեղադրված տեսախցիկները ֆիքսող հիշողության գրիչը (DVR) տարել են։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել