Դումանյան Վահրամին ծակը գցելուց երևի մեկ օր էլ չանցած՝ հայտնի դարձավ, որ նախապես շրջանառվող լուրերն այն մասին, որ Վահրամին փոխարինելու է նրա սորոսական տեղակալ Անդրեասյան Ժաննան, հավաստի էին. Հայաստանը նոր ԿԳՄՍ նախարար ունի՝ ի դեմս Պետրոսի կնոջ:

Թե ինչով է պայմանավորված կոնկրետ Ժաննայի ընտրությունը, կարելի է ենթադրություններ անել՝ սկսած ասենք Նիկոլի ու Պետրոսի միջև մասնագիտական սոլիդարության հնարավոր գործոնից (Նիկոլն ընդդիմադիր լրագրողից այդպես էլ պետական գործչի չվերածվեց) մինչև ասենք սորոսականների հանդեպ Նիկոլի մոտ բռնկված նոր կիրք՝ ներքաղաքական շատ կոնկրետ հաշվարկներից բխած:

Բայց գլխավոր հարցը Ժաննայի պարագայում սա չէ, այլ՝ այն, թե ինչ պետք է ակնկալել ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի նոր ղեկավարից, որը իրականում նույն հինն է՝ «ռակիրովկայի» ենթակված:

Ակնհայտ է որ, կռահումների, վերլուծությունների կարիք տվյալ պարագայում չկա՝ հասկանալու, թե ինչ է մեզ սպասվում. Պետրոսի կնիկը ոլորտի հերն անիծող հիմնական գործիքն է՝ օտարների ձեռքին հայտնված, որոնց հրահանգով ոլորտում ներմուծվում են այնպիսի գործիքակազմեր ու չափորոշիչներ, որոնք կրթության հերն ուղղակի անիծում են՝այն դարձնելով զուտ բուտաֆորիա,անարժեք մի բան: Բնական է, որ Ժաննան է՛լ ավելի մեծ թափով է շարունակելու իր քայքայիչ գործունեությունը նախարարի պաշտոնում՝ այս անգամ պրոցեսի կառավարումն ամբողջությամբ կենտորնացնելով իր ձեռքը՝ դրանից նույն մատաղ սերնդի համար բխող բոլոր ահռելի վտանգներով:

Նիկոլը երբևիցե լավ բան արե՞լ է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել