Armenpress.am-ը գրում է.

Աթենքի ազգային համալսարանի ցեղասպանագետ Վասիլեյոս Մեյխանեցիդիսն ընդգծում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո վարվեց Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը: Նա շեշտում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի և դադարի հարձակվել երկրում մնացած քրիստոնյաների և նրանց պատմամշակութային ժառանգության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցեղասպանագետն այս մասին ասել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում:

Ցեղասպանագետի խոսքով՝ այսօր էլ  Թուրքիան շարունակում է մշակութային ցեղասպանությունը հունական և հայկական ժառանգության նկատմամբ:

«Եկեղեցիները վերածվում են մզկիթների, ախոռների և այլ օբյեկտների: Վերջերս նկատում ենք Սուրբ Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել որպես մշակութային ցեղասպանությունը կանգնեցնելու միջոց: Ցեղասպանությունը իրականացրած պետությունը պետք է ճանաչի այն, ներողություն խնդրի և միջոցներ ձեռնարկի փոխհատուցման ու վերականգնման համար: Ոճրագործ պետությունը պետք է իր երկրի դասագրքերում ներառի ցեղասպանությունը և դրանից տուժած ժողովրդի պատմությունն ու մշակութային ժառանգությունը: ՄԱԿ, ԵՄ և այլ խոշոր կազմակերպություններ պետք է ավելի ակտիվ լինեն այս հարցում»,- ասաց Մեյխանեցիդիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել