Hraparak.am-ը գրում է․

Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։

«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները  առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում  շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝  093 25 08 08»,-ասված է հաղորդագրության մեջ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել