Armenpress.am-ը գրում է.

ԵՄ էներգետիկայի նախարարները Բրյուսելում կայանալիք արտահերթ նիստում կփորձեն քաղաքական համաձայնություն ձեռք բերել գազի շուկայի շտկման մեխանիզմի վերաբերյալ՝ ծայրահեղ անկայուն իրավիճակներում գազի գները սահմանափակելու համար, նշվում Է նիստի մասին տեղեկագրում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

ԵՄ-ի խորհրդում նախագահող Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան խորհրդի նախորդ՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում հույս էր հայտնել, որ դեկտեմբերի 13-ին հնարավոր կլինի փոխհամաձայնության հասնել։ ,Չափազանց շատ բան է վտանգվածե, - հայտարարել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ Մեկնաբանելով խորհրդում տեղի ունեցած «բուռն քննարկումը» և հիշեցնելով Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված «գազի գների» վերին շեմի վերաբերյալ տարբեր գաղափարների» մասին՝ Սիկելան ասել Է, որ «դրանք նախնական բանավեճեր են եղել»:

«Դրանք հիմք կհանդիսանան այն համաձայնության համար, որը մենք ցանկանում ենք ձեռք բերել դեկտեմբերին»,- հավելել է չեխ նախարարը։ Նոյեմբերի 24-ին չէր հաջողվել համաձայնեցնել գազի շուկայի շտկման մեխանիզմը: Նոյեմբերի 25-ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը լրագրողներին ասել Էր, որ Եվրահանձնաժողովի նոր առաջարկներ չեն լինելու։

«Առաջարկը նոր է դրվել սեղանին, և դրան վերադառնալու իմաստ չկա: Ընթանում Է օրենսդրական միանգամայն նորմալ գործընթաց. հանձնաժողովն առաջարկություն Է անում, խորհուրդը պետք է այն քննարկի: Մենք բացարձակապես ոչ մի ազդանշան չենք տվել, որ այլ առաջարկություն կանենք»,- ասել Է նա։ Ինչպես ի սկզբանե առաջարկվել էր Եվրահանձնաժողովի կողմից, շուկայի շտկման մեխանիզմը կարող է ավտոմատ կերպով միացվել և անջատվել որոշակի շուկայական պայմաններում և անհրաժեշտության դեպքում կարող է կասեցվել:

Եվրահանձնաժողովն առաջարկել էր ակտիվացնել մեխանիզմը, եթե առաջիկա ամսվա TTF-ի (Title Transfer Facility) գինը գերազանցի 275 եվրոն 1 ՄՎտ/ժ-ի դիմաց, իսկ TTF-ի գները երկու շաբաթ շարունակ 10 առևտրային օր անընդմեջ պահպանվեն հեղուկացված բնական գազի բազային արժեքից 58 եվրոյով բարձր մակարդակի վրա: Բացի այդ, առաջարկը նախատեսում է Եվրահանձնաժողովի կողմից մեխանիզմի անհապաղ կասեցման հնարավորություն, եթե առկա է Եվրամիության գազամատակարարման անվտանգության վտանգ։ Ակնկալվում է, որ գազի շուկայի շտկման մեխանիզմի կարգավորման վերաբերյալ պաշտոնական որոշումը կընդունվի դեկտեմբերի 19-ին, էներգետիկային նվիրված ԵՄ-ի խորհրդի պլանային նիստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել