Lurer.com-ը գրում է.

Հռիփսիմե Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանցի «բնապահպաններն» Արցախը Հայաստանին կապող ճանապարհին կատարում են «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը ռուս խաղաղապահների համար։
 
 «Եկել մեր ճամփեն փակել ու մեր «Սարի աղջիկն» են երգում, եկել ու ասում են` էս մերն ա, պիտի մտնենք, եկել են լկտիացած ու երևի իրանք էլ չեն հավատում իրենց աչքերին, որ հայերը դարձել են էսքան նսեմ, փոքր,ճղճիմ, անտարբեր ,անողնաշար....չզարմանաք, հեսա քոչարի էլ են պարելու........»,- կադրերին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել