Starnews.am-ը գրում է.

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը,որի ընթացքում ելույթ  ունեցավ Մալենան՝ ներկայացնելով նոր երգը՝ «Can’t feel anything out now»:

Այո, այս ամենը նորմալ է, սակայն ոչ այնքան նորմալ էր այն, որ շոուից ընդամենը 1 օր առաջ հայտարարվեց, որ երգչուհի Մալենան ընկել է, դեմքի շրջանում վնասվածք է ստացել և այլն:

Ամբողջ համացանցն էր գրում այս մասին: Ավելին` կայքերից մեկն էլ կապ էր հաստատել Մալենայի մայրիկի`դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ, ով ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել լուրը:

Հետևելով միջազգային մրցույթի նախորդ տարվա հաղթող Մալենայի ելույթին` մենք որևէ վնասվածք, որևէ արտառոց բան չնկատեցինք: Միայն մի հարց առաջացավ` արդյո՞ք այս աղջկա ընկնելն ու այդ մասին հրապարակումները հերթական PR քայլն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել