
Նազիկը փաստացի սկսել է Շիրակը նախապատրաստել թուրքերի ոտքի փալաս դառնալու դերին: Ըստ երևույթին, պայմանավորված այն հանգամանքով,որ հենց այդ մարզն է հայ-թուրքական դարպասը, և սահմանը բացելիս թշնամու առաջ բացվելու են առաջին հերթին Շիրակի դռները, Նիկոլը ներքին կարգով հրահանգել է մարզպետին, որ քիչ-քիչ սկսեն կյանքի կոչել հայերի թրքացման պրոյեկտը՝ Ցեղասպանության հարցը ստվերելով, 90-ականների հաղթանակի մասին էլ պապանձվելով, այսինքն՝ անել այն, ինչ դուրեկան է Էրդողանին ու նրա թուլա Իլհամին:
Ի դեպ՝ ինչպես հայտնի է, թուրքական նախապայմաններից մեկն էլ Ցեղասպանության թեմայի փակումն էր, ինչը կամաց-կամաց Նիկոլը կյանքի է կոչում՝ նախ սփյուռքահայերի ցավն ու կոչերն առհամարհելով, ապա՝ թեման բուն Հայաստանում փակելով:
Եթե Նազիկի թրքահաճությունը շիրակցիները մարսեն, հերթը հասնելու է մյուս մարզերին, իսկ վերջում՝ մայրաքաղաք Երևանին, ուստի հենց սկզբից է պետք «ատամ ցույց տալ» ու հասկացնել, որ ժողովուրդը չի պատրաստվում սեփական արժանապատվության ու կենսական շահերի հաշվին բավարարել Նիկոլին ու նրա թուրք տերերին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1095
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել