Armenpress.am-ը գրում է.

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ստամբուլը հարմար հարթակ է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև շփումների համար, սակայն Մոսկվան Վաշինգտոնի կողմից կառուցողական մոտեցում չի տեսնում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Նման շփումներն իրականացվում են առանձին ուղղությամբ: Ստամբուլը հարմար հարթակ է նման շփումների համար: Կարող եմ ասել, որ ցանկացած շփում օգտակար է, բայց, ցավոք, ամերիկյան կողմից կոնկրետ կառուցողական մոտեցում չենք տեսնում՝ նպատակաուղղված կոնկրետ արդյունքների», - ասել է Վերշինինը լրագրողներին՝ ամփոփելով Ստամբուլում թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքները։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր պրոֆիլային գերատեսչությունների մակարդակով ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև վիզային հարցերի շուրջ Թուրքիայում ընթացող հանդիպման մասին։ Ռյաբկովը նշել էր, որ Ստամբուլի հանդիպումը չի ազդարարում այն մասին, որ Մոսկվան վերսկսում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ հիմնական թեմաների շուրջ. դա տեխնիկական շփում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել