Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ Արցախում մեկնարկել է ընդերքի մշտադիտարկման աշխատանքները։
Արցախից պաշտոնապես արձագանք դեռ չկա ու այս թեմայով, ոչ պաշտոնական աղբյուրներից, բավականին հակասական տեղեկություններ են ստացվում։
Ըստ այդ տեղեկությունների, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այդպես էլ հնարավորություն չեն ստացել մուտք գործել նախապես պլանավորած հանքավայրեր, որովհետև մի խումբ արցախցիները դեպի հանք տանող ճանապարհը փակել են։
Ընդ որում՝ նույնիսկ տեղեկություն կա, որ ադրբեջանցիների ճանապարհը 2 հատվածում է փակվել։
Թե այս պահին որտեղ են ադրբեջանցիները, ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ինչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել